Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասում են...

Ասում են...
31.03.2015 | 00:33

...թե «Հիմնադիր խորհրդարանի» քայլերը, որքան էլ ծայրահեղ են ու անընդունելի անգամ ընդդիմադիր ուժերի համար, այդուհանդերձ, իշխանությունների համար վտանգ չեն ներկայացնում: Եթե ապրիլի 24-ին ընդառաջ չծրագրեին իրենց գործողությունները, «Հիմնադիր խորհրդարանն» այդպես էլ անհայտ կմնար հանրության համար, ինչպես այս ողջ ընթացքում: Ժիրայր Սէֆիլյանի շուրջ համախմբված այս քաղաքական ուժը, ասում են, նորից անհայտության գիրկը կանցնի ապրիլի 24-ից հետո, քանի որ ոչ հստակ ծրագիր ունի, ոչ էլ իրատեսական գործողությունների պլան: Ասում են նաև, որ մինչ օրս ստեղծված ընդդիմադիր ուժերից իշխանություններին ամենաքիչն է անհանգստացնում «Հիմնադիր խորհրդարանը»:

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ