ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ալիևը Ղարաբաղն օգտագործում է կոռուպցիայից ուշադրությունը շեղելու համար

Ալիևը Ղարաբաղն օգտագործում է կոռուպցիայից ուշադրությունը շեղելու համար
02.05.2015 | 12:45

The Economist-ը «Ալիևի քեֆը» վերնագրով անդրադարձել է Ադրբեջանում տիրող վիճակին` առաջին եվրոպական խաղերի նախօրեին: Ամենից մտահոգիչը եվրոպական խաղերի «կասկածելի» հյուրընկալ երկրում` Ադրբեջանում, մարդու իրավունքների վիճակն է: Արձանագրվում է, որ առնվազն 34 լրագրող և ակտիվիստ է բանտարկված: Հունիսին «Եվրոպական խաղերը» Բաքու կբերեն 6000 մարզիկների աշխարհի 50 երկրներից: Ակտիվիստները համաշխարհային առաջնորդներին կոչ են անում բոյկոտել այս ամբողջ «աֆերան»: Ադրբեջանի ավտորիտար ղեկավարը վախենում է, որ այս խաղերի միջոցով ավելի ցայտուն կերևան Ադրբեջանի դատապարտելի կողմերը: Մանաթի ինֆլյացիայի ֆոնին Ադրբեջանում անգամ քաղծառայողների աշխատավարձերի վճարումն է ուշացվում: Այս և այլ ոչ հաճելի կողմերի համար կառավարությունում մեղադրում են վերահաս «Եվրոպական խաղերը»: Ադրբեջանին զգալի վնաս է հասցրել աշխարհում նավթի գնի անկումը: Անդրադարձը եզրափակվում է դիտարկումով, թե «պարոն Ալիևը օգտագործում է Ղարաբաղը ազգայնական հույզեր գրգռելու և երկրի ներսում տիրող կոռուպցիայից ուշադրություն շեղելու համար»:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ