«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դմիտրի Խվորոստովսկին՝ Երևանում

Դմիտրի Խվորոստովսկին՝ Երևանում
10.05.2015 | 14:45

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը շրջանակներում, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մայիսի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ` նվիրված Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին:
«Պատերազմական տարիների երգեր» ծրագիրը կներկայացնեն աշխարհահռչակ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Համերգը կհեռարձակվի ուղիղ եթերով:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ