ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բլատերը չի պատրաստվում լքել ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնը

Բլատերը չի պատրաստվում լքել ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնը
28.05.2015 | 22:27

Յոզեֆ Բլատերը հրաժարվել է լքել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը, հայտնում է The Telegraph-ը։ Ավելի վաղ, ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին Բլատերին առաջարկել էր հրաժարական տալ։ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները նշանակված են մայիսի 29-ին Ցյուրիխում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն չի բոյկոտելու ընտրությունները, սակայն քվեարկելու է Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնի օգտին։
Մայիսի 27-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) 14 պաշտոնյա է ձերբակալվել Ցյուրիխում՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ