ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

99-րդ անգամ Պուլիտցերյան մրցանակներ են հանձնվել Նյու Յորքում

99-րդ անգամ Պուլիտցերյան մրցանակներ են հանձնվել Նյու Յորքում
29.05.2015 | 12:42

Նյու Յորքում հանձնվել են Պուլիտցերյան մրցանակները։ Հավաստագրերն ու ոսկե մեդալները շնորհել են Կոլումբիական համալսարանի նախագահ Լի Բոլինջերը, Պուլիտցերյան հանձնաժողովի նախագահներ Փոլ Ջիգոթն ու Ադամ Փրայդը:
«Հասարակությանը մատուցած ծառայությունների համար» անվանակարգում հաղթել են Հարավային Կարոլինան ներկայացնող Post and curier թերթի լրագրողները, որ ռեպորտաժների շարք են պատրաստել ընտանիքներում կանանց դեմ կիրառվող բռնության մասին: «Սենսացիոն նյութի ճիշտ մատուցում» անվանակարգում մրցանակը շնորհվել է Վաշինգտոն նահանգի Seatlle Times թերթին: Մրցանակների են արժանացել NY Times, The Wall Street Journal, The Washington post պարբերականների լրագրողները:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ