Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
02.06.2015 | 00:31

...թե քաղաքական կուլիսներում շունչները պահած սպասում են կադրային փոփոխությունների, որոնց առանցքը ՀՅԴ-ի` կոալիցիա մուտքն է: Սակայն իշխանությունում չեն շտապում, փորձում են հասկանալ, թե ինչ կտա սահմանադրական հանձնաժողովի նախաձեռնած քաղաքական կուսակցությունների հանդիպման շարքը, քաղաքական կուսակցություններն ինչ «առաջարկներով», իրականում՝ «բազար-պահանջարկի» ինչ սպասելիքներով կգան այդ հանդիպմանը, ում ախորժակն ինչքան կլինի, արդյո՞ք իշխանական «խաղողին» նրանց դունչը կհասնի, որից հետո կհայտարարվի խորհրդարանական կառավարման անցնելու «պրեզենտացիան»` երկար սպասված կադրային տեղաշարժերով: Ասում են նաև, թե կադրային տեղաշարժի առնչությամբ մեծ սպասումներ ունի նաև Հովիկ Աբրահամյանը, ով ցանկանում է ցանկալի ու բաղձալի կադրերին վերջապես տեղավորել իր «կողքին»` ազատվելով անցանկալիներից, ընդ որում՝ 2016-ի բյուջեի, ֆինանսների «տեղաբաշխման» ու ձևավորման նախաշեմին:

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ