ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եկել է ժամանակը

Եկել է ժամանակը
19.06.2015 | 10:15

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ եկել է «Սթեմֆորդ Բրիջի» նստելատեղերը վաթսուն հազարի հասցնելու ժամանակը. «Կարծում եմ` եկել է «Չելսիի» հաջորդ քայլն անելու ժամանակը: Վերջին տասնամյակում «Չելսին» պրեմիեր լիգայում հաղթել է չորս անգամ, և մենք իրապես մեծ ակումբ ենք դարձել: «Սթեմֆորդ Բրիջը» մշտապես լեցուն է, և մենք զգում ենք այն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մարզադաշտը հնարավորություն կունենա ավելի մեծ թվով մարզասերների տեղավորելու: «Չելսիից» հենց այդ էլ սպասում են»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ