«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մոնեի նկարն աճուրդում վաճառվել է 10,8 մլն ֆունտ ստեռլինգով

Մոնեի նկարն աճուրդում վաճառվել է 10,8 մլն ֆունտ ստեռլինգով
24.06.2015 | 11:56

Կլոդ Մոնեի «Մանուշակագույն հիրիկներ» նկարը Sotheby’s աճուրդում վաճառվել է 10,8 մլն ֆունտ ստեռլինգով (17,1 մլն դոլար)՝ հաղորդում է Reuters-ը: Հունիսի 23-ին կայացած աճուրդում ֆրանսիացի նկարչի գործը դարձել է ամենաթանկարժեք լոտը: Աճուրդի ժամանակ վաճառվել է նաև Պաբլո Պիկասոյի «Գլուխը» նկարը՝ 4,4 մլն ֆունտ ստեռլինգով (մոտ 7 մլն դոլար): 3,2 մլն ֆունտով (5 մլն դոլար) վաճառվել է Մարկ Շագալի «Ծաղիկներ պատուհանի մոտ» նկարը: Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառվել է 42 արվեստի գործ՝ 71,5 մլն ֆունտ ստեռլինգ (112,9 մլն դոլար) արժողությամբ:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ