«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հարգանքի տուրք` հայ կինոյի վարպետներին

Հարգանքի տուրք` հայ կինոյի վարպետներին
27.06.2015 | 14:00

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին: Ցուցադրություններ կլինեն` նվիրված Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի 90, Լևոն Աթոյանցի 85 և Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյաններին: Կցուցադրվեն Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» (Հայաստան, 1980), Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» (1964), օպերատոր Լևոն Աթոյանցի նկարահանած «Ավդոյի մեքենան» (1966), ինչպես նաև Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» (1988) ֆիլմերը: Հարգանքի տուրք կմատուցվի նաև անվանի բելառուս վավերագրող Վլադիմիր Դաշուկի պատվին և կցուցադրվի «Կյանքը, ինչպես որ կա» (2013) ֆիլմը:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ