Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հայաստանը՝ Շանհայան կազմակերպության «երկխոսության գործընկեր»

Հայաստանը՝ Շանհայան կազմակերպության «երկխոսության գործընկեր»
11.07.2015 | 11:09

«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպալը միանում են Շանհայան համագործակցության կազմակերպության ընտանիքին որպես երկխոսության գործընկերներ»` ՈՒֆայում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ամբողջ շարք երկրներ նույնպես մեր կազմակերպությանը այս կամ այն ձևով միանալու շահագրգռվածություն են արտահայտում: Մենք ուշադրությամբ, համապատասխան պահանջները հաշվի առնելով, պետք է ուսումնասիրենք նրանց հայտերը», - Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է Պուտինը՝ բացելով Շանհայան համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ