ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները թանկ են նստում Եվրոպայի վրա

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները թանկ են նստում Եվրոպայի վրա
14.07.2015 | 22:14

Պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում Եվրոպայի վրա կարժենա 100 մլրդ եվրո և ավելի քան 2 մլն աշխատատեղ: Փաստացի, ճգնաժամն ավելի վատ հետևանքների է հանգեցրել ԵՄ երկրների և Շվեյցարիայի համար, քան ակնկալվում էր՝ արձանագրում է Տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի (WIFO) հետազոտությունը՝ գրում է Die Welt-ը: «Արտահանման անկումը, որը մենք նախորդ տարվա աշնանը կանխատեսում էինք որպես վատագույն սցենար, իրականություն է»,-նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Օլիվեր Ֆրիցը:
WIFO-ի հաշվարկներով, պատժամիջոցների պահպանումը կհանգեցնի Գերմանիայի տնտեսության անկմանը ավելի քան 1 տոկոսով: Իտալիան կկորցնի 200 հազար աշխատատեղ և 0,9 տոկոսի անկում կունենա, Ֆրանսիան կկորցնի 150 հազար աշխատատեղ և 0,5 տոկոսի անկում: Էստոնիան, որն ավելի շատ է կախված Ռուսաստանից, 16 տոկոսի անկում կարձանագրի: Իսկ Եվրահանձնաժողովը կարծում է, որ առևտրային սահմանափակումների ազդեցությունը եվրոպական տնտեսության վրա «համեմատաբար մեծ չէ և հեշտ հաղթահարելի է»:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ