Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է

Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է
27.07.2015 | 16:59

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Թբիլիսիում է։

Այցի շրջանակում կկայանա Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն առավել արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արմեն Մուրադյանը կայցելի «Ֆրիդոն տոդուա» գիտահետազոտական ինստիտուտ, բժշկական այլ կազմակերպություններ: Նախատեսված է նաև հանդիպում դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Վրաստան այցը կեզրափակվի Ջավախքում, ուր հայկական պատվիրակությունը կծանոթանա Ախալցխայի և Ախալքալաքի բժշկական կենտրոնների գործունեությանը:
Նշենք, որ 1993 թվականին Հայաստանը Վրաստանի հետ ստորագրել է միջգերատեսչական համաձայնագիր, որի շրջանակում առկա է համագործակցությունը խթանելու և նորացնելու անհրաժեշտություն: Կան նաև առողջապահական գլոբալ մարտահրավերներ, մասնավորապես` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, որոնց ուղղությամբ հարևան երկրների ջանքերի մեկտեղում է անհրաժեշտ:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ

լինի" />
Էս քոթուկը կտրել չի լինի