ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սկիզբը Յուրա Մովսիսյանը դրեց

Սկիզբը Յուրա Մովսիսյանը դրեց
28.07.2015 | 12:19

Ֆուտբոլի Ռուսաստանի Դաշնության առաջնության երկրորդ տուրի գլխավոր հանդիպումում Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել «Կրասնոդարի» նկատմամբ, որը նախորդ մրցաշրջանի երկու հանդիպումներում էլ նույն 4:0 հաշվով պարտության էր մատնել մոսկովյան ակումբին: Գոլի հեղինակը Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ով բացեց ընթացիկ մրցաշրջանի գոլերի իր անհատական հաշիվը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ