Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Փախստականները Մերկելի համար ամենալուրջ փորձությունն են

Փախստականները Մերկելի համար ամենալուրջ փորձությունն են
26.09.2015 | 17:18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկիր թողնելով հազարավոր փախստականների, շփոթեցնում է սեփական քաղաքական ճամբարի ներկայացուցիչներին և նպաստում է եվրոպական պետությունների ղեկավարների շրջանում լարվածության ուժեղացմանը: Նրա համար չափազանց դժվար կլինի դուրս գալ այդ իրավիճակից՝ գրում է Spiegel-ը: «10 տարի առաջ կանցլեր ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ Մերկելը հայտնվել է չափազանց ծանր վիճակում: Որոշելով փախստականներին Գերմանիա թողնել Հունգարիայի տարածքից՝ նա հույսի խորհրդանիշ է դարձել Մերձավոր Արևելքում գտնվող ճամբարներում, նա դարձել է նոր Գերմանիայի խորհրդանիշ, որը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Սակայն հիմա պարզ դարձավ, որ նա անվստահություն է ներշնչել իր հայրենակիցներին, նրանց շփոթեցրել է»,- գրում է պարբերականը:
«Իսկ եվրոպական պետությունների կառավարությունների շատ ղեկավարներ Մերկելի այդպիսի բարյացակամության մշակույթը համարում են հեգեմոնիայի ձգտման նոր արտահայտություն: Սկզբում Մերկելը մեզ փաթաթում էր բյուջետային տնտեսման քաղաքականություն, հիմա փաթաթում է փախստականներին՝ ասում են Բրյուսելում»,- նշում է Spiegel-ը: Ամսագիրը գրում է, որ այդպիսի ձևակերպումն այնքան էլ արդարացի չէ. «Չէ՞ որ հոսքը (փախստականների) Միջերկրական ծովով սկսվել է շատ առաջ նրանից, ինչ Մերկելն ընդունել է իր անհետևանք չմնացած որոշումը: Սակայն ճշմարտություն է, որ երբ Գերմանիան բացեց սահմանները, Եվրոպայի հարավ-արևելքի երկրների կառավարությունները համարեցին, որ իրավունք ունեն մարդկանց պարզապես ուղղորդել դեպի հյուսիս»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ