Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Քաղաքիդ գոյության համար թող սահմանամերձում ապրողն էլ ուրախանա»

«Քաղաքիդ գոյության համար թող սահմանամերձում ապրողն էլ ուրախանա»
30.09.2015 | 10:33
Երևանի տոնի համար նախատեսված գումարները գնդակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերին հատկացնելու պահանջին հաջորդում է Աբովյան քաղաքի հիմնադրման օրը համեստ կերպով նշելու պահանջը: Ֆեյսբուքյան նոր նախաձեռնությունը կոչվում է «Քաղաքիդ գոյության համար թող սահմանում ապրողն էլ ուրախանա»: Նախաձեռնության հեղինակը Անդրանիկ Աթովանցն է: Արդեն իսկ մեկ տասնյակից ավելի ստորագրություն է հավաքվել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի բարեկամներ, դժվար չէ հասկանալ, որ Երևանը միակ քաղաքը չպետք է լինի, որի Օրվա տոնակատարության ավելորդություններից կարելի է միջոցներ ուղորդել դեպի սահմանամերձ գոտի։ Մասնավորապես շուտով մոտենում է նաև Աբովյան քաղաքի հիմնադրման Օրը, որը նշելու ժամանակ նույնպես սովորաբար քիչ ավելորդություններ չեն լինում։ Մասնավորապես կարելի է տարբեր մրցանակաբաշխության առարկաները տրամադրել գնդակոծությունների ներքո ապրող որևէ գյուղի կարիքավոր ընտանիքների։ Կարելի է այդ մրցանակներին տրամադրվող գումարներով այլ տեսակի նպատակային առարկաներ ձեռք բերել։ Զուտ օրինակի համար կարելի է մեկ սառնարանի փոխարեն տասնյակ ինտերնետ մոդեմներ ձեռք բերել, տարեկան մուծումներով և բաժանել մարդկանց, որպեսզի տեղերում կյանքը ամրապնդվելուն ծառայի և այլն։
Խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես, ոչ մի կերպ չտոնելուն, այլ ավելորդությունները և անիմաստ ճոխությունները կրճատելուն:
Այս ամենից զատ, ուզում ենք շեշտը դնել նաև տոների բովադակության վրա: Մեծամասամբ նման տոները կրում են զուտ զվարճացնող բնույթ: Վաղուց ժամանակն է, որ այդ տոների բուն խորհուրդը լինի մեր հերոսների ոգեկոչման ու սերունդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված բովանդակությամբ լեցուն: Իսկ այդ ամենը պիտի արվի մեր տեսակին համահունչ մշակույթի ներկայացմամբ, այսինքն ազգային երգ ու պարի միջոցով: Ինչպես նաև պիտի մշակել համապատասխան մեխանիզմներ մարդկանց տոնին մասնակից դարձնելու համար: Քանի որ զուտ հանդիսատեսի կարգավիճակում լինելով տոնը չի դառնում մարդկանց սեփականութմունը: Մարդինկ նման դեպքերում պիտի մասնակից լինեն և իրենք նույնպես երգեն, պարեն և այլ կերպ ևս ներգրավվեն տոնակատարության գործընթացների մեջ:

Կոչ ենք անում բոլորին միանալ այս պահանջին: Ինչպես նաև համոզված ենք, որ համապատասխան պատկան մարմինները ականջալուր կլինեն այս պահանջին և կձեռնարկեն համապատասխան քայլեր այս ամենի կայացման համար»:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ