Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Ես միջուկային զենք կօգտագործեի»

«Ես միջուկային զենք կօգտագործեի»
05.10.2015 | 11:43

Միջուկային հարձակումն անվտանգության ծայրահեղ միջոց է, և որոշ դեպքերում կարող է արդարացված լինել: Ըստ Independent-ի՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ի պատասխան լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հայտարարության, որ ինքն այլ երկրի դեմ ատոմային ռումբ չէր գործածի: Այդ պատճառով հարկավոր է 100 մլրդ ֆունտ ծախսել կամ ռազմական բյուջեի մեկ քառորդը՝ Trident ատոմային սուզանավերի համակարգերի թարմացման համար: «Իսկ ես կարծում եմ, որ այդպիսի դեպքեր կան: Եթե այլ պատասխան տաք, դուք, անկեղծ ասած, խարխլում եք ազգային անվտանգությունը»,- հայտարարել է նա: Պարբերականի փոխանցմամբ, բրիտանական ատոմային սուզանավերի մարտագլխիկներն 8 անգամ ավելի հզոր են Հիրոսիմայի և Նագասակիի ժամանակաշրջանի ատոմային ռումբերից:

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ