Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Քուրդ ակտիվիստներն Էրդողանի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել Ֆրանսիայում

Քուրդ ակտիվիստներն Էրդողանի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել Ֆրանսիայում
12.10.2015 | 10:34

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում և Ֆրանսիայի մի շարք այլ խոշոր քաղաքներում անցկացվել են բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ Թուրքիայի կառավարության քաղաքականության։

Դրանց կազմակերպիչները քրդական համայնքի ակտիվիստներն են, որոնք փողոց են դուրս եկել՝ դատապարտելու Էրդողանի կառավարության ռազմական կուրսը։ Գլխավոր ցույցն անցկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում, ուր անցկացվել է նաև երթ։ Ցուցարարներն իրենց հետ կրել են չճանաչված Քրդստանի դրոշն ու քրդական քաղաքական տարբեր կուսակցությունների ու միավորումների դրոշներ։ Նրանց պաստառներում նշված կարգախոսներում կտրուկ մեղադրանքներ են հնչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նկատմամբ։ Ցուցարարները Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը դրել են հենց Էրդողանի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ Փարիզից բացի՝ քուրդ ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացրել նաև Լիոնում ու Թուլուզում, ինչպես նաև Մարսելում, Ռեննում ու Ստրասբուրգում։

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ