Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Աշխարհում սիրիացի փախստականների թիվը հասել է 4 միլիոնի

Աշխարհում սիրիացի փախստականների թիվը հասել է 4 միլիոնի
18.10.2015 | 14:15

Ավելի քան 4 մլն մարդ պատերազմի պատճառով ստիպված է եղել լքել իր տունը Սիրիայում՝ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա նշել է, որ ամենավատ վիճակում են Հորդանանում, Թուրքիայում, Լիբանանում ու Իրաքում հաստատված փախստականները: «Լիբանանի բնակչության 25 տոկոսն այժմ կազմում են սիրիացի փախստականները: Ավելի քան 2 միլիոնը Թուրքիայում են, 1,5 միլիոնը՝ Հորդանանում, իսկ 300 հազար փախստական հաստատվել է Իրաքում, որոշ մասը Եգիպտոսում ու Հյուսիսային Աֆրիկայում»,- հայտնել է նա: Սիրիայում 8 մլն մարդ անհապաղ հումանիտար օգնության կարիք ունի: Պան Գի Մունը կարծում է, որ ներգաղթյալների ճգնաժամն այս պահին խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր և լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ