Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հարսանիքը՝ անօթևանների խնջույք

Հարսանիքը՝ անօթևանների խնջույք
19.10.2015 | 12:52

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում հարսն ու փեսան չեղյալ են հայտարարել հարսանիքը։ Աղջկա ծնողները որոշել են հյուրանոցում նախապես վճարված հարսանեկան ընթրիքը վերածել անօթևանների խնջույքի։ Հարսնացուի մայրը՝ Կարի Դուեյնը պատմել է, որ 120 մարդու համար նախատեսված խնջույքի փոխարեն որոշել են հրավիրել անօթևաններին, որ «նրանք գոնե կյանքում մի անգամ ընթրեն քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում»։ Հանդիսության համար պատրաստված ծաղիկներն ընտանիքը նվիրաբերել է տարեցների տանը։ Խնջույքի հրավերն ընդունել են 90 միայնակներ, երեխաներով ընտանիքներ։ Հանդիսության համար ծախսվել է 35 000 դոլար: Զույգի համար գնված դեպի Բելիզ հարսանեկան ճանապարհորդությանը հարսնացուն կմեկնի մայրիկի հետ։

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ