Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել

Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել
01.11.2015 | 00:34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման պատճառով: Airbus-321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 17 երեխայի մարմին։ Ավելի վաղ հաղորդվել է, որ օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի։ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդանավի կործանման փաստի առթիվ։ Ռուս քննիչները մեկնում են Եգիպտոս՝ ավիավթարի հետաքննությանը մասնակցելու, տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական քաղաքացիական օդանավում եղած ուղևորների հարազատներին։ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7- հոգանոց անձնակազմը, անհետացել էր ռադարներից թռիչքից 23 րոպե անց: «Բազմաթիվ դիեր գետնին են, շատերը մահացել են անմիջապես իրենց տեղերում»,- ասել է փրկարար ծառայության աշխատակիցը։ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ինքնաթիռի բեկորների տակից լսվում են ողջ մնացած ուղևորների ձայները։ Այժմ եգիպտոսցի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում` փորձելով գտնել ու դուրս բերել փրկվածներին, որոնց ձայները լսվում են ներսից: LifeNews-ը հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անունները։ Նախնական տեղեկություններով՝ ցանկում հայկական ազգանվամբ՝ Լ. Մնացականով, ուղևոր է եղել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան, եղել են ՈՒկրաինայի երեք, Բելառուսի՝ չորս քաղաքացիներ։

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ