ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բրոնզե մեդալ

Բրոնզե մեդալ
01.11.2015 | 12:48

Գլազգոյում կայացած մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափեր վարժությունում ցույց է տվել 15.500 արդյունք ու նվաճել բրոնզե մեդալ: Տեղեկացնենք, որ որակավորման փուլից առաջ մեր մարմնամարզիկը երկրորդն էր: Բոլոր դեպքերում սա մեծ ձեռքբերում է հայկական մարմնամարզության համար, որը, չնայած ստեղծված պայմաններին, շարունակում է մնալ նկատելիների կազմում: Հիշյալ վարժությունում ուժեղագույնն է եղել Մեծ Բրիտանիան ներկայացրած Մաքս Ուիթլոքը՝ 16.133 մրավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ