ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Կուբանի» դաժան դասը

«Կուբանի» դաժան դասը
03.11.2015 | 10:30

Ռուսական ֆուտբոլի բարձրագույն առաջնության անցած տուրում միավորներ են կորցրել, փաստորեն, առաջին քառյակը կազմած բոլոր թիմերը: Գոլազուրկ ոչ-ոքիներով են ավարտել իրենց հանդիպումները թե՛ ԲԿՄԱ-ն, թե՛ «Զենիթը», նրանց մրցակիցներն են եղել «Թերեքն» ու «Մորդովիան»: Շատ ավելի դառն է եղել մյուս երկուսի ճակատագիրը: Եթե «Սպարտակը» «ՈՒրալից» կրած պարտության մեջ եղավ հնարավորինս զուսպ (0:1), «Լոկոմոտիվինն» արդեն մեկ այլ ծայրահեղություն էր՝ 2։6: Նկատենք, որ արդեն առաջին խաղակեսում «Կուբանը» հաղթում էր 5:0 հաշվով: Այստեղ առաջին հորիզոնականում է ԲԿՄԱ-ն՝ ամրության նկատելի պաշարով (36 միավոր), երկրորդ ու երրորդ տեղերում են «Լոկոմոտիվն» ու «Զենիթը»: Նրանք համապատասխանաբար ունեն 27 ու 26 միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ