Բակային տարածքների նկարազարդման աշխատանքները գերակատարվել են: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2015 թ. ծրագրով նախատեսված 280 բակային տարածքների փոխարեն նկարազարդման աշխատանքներ իրականացվել են 309 հասցեներում:
Նկարազարդումների համար ընտրվում են ավտոտնակների և բակերին հարակից այլ շինությունների պատերը: Նկարազարդման աշխատանքներին զուգահեռ տարեկան ծրագրով ներկվել են նաև վարչական շրջանների բակային տարածքների երկաթյա կառուցվածքները: