Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

40-հազարանոց օճառաման

40-հազարանոց օճառաման
20.11.2015 | 01:48

«Օճառամանները մեկանգամյա օգտագործման չեն»,- լուրջ դեմքով կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, կարծես ոչ ոք այդ մասին չգիտեր։ Իշխանության վերին էշելոնում օճառի և օճառամանի մասին խոսակցությունը չէր լինի, եթե նախօրեին լրատվամիջոցները չնշեին, որ Դիլիջանում կառավարության ֆինանսական դպրոց-համալիրի համար գնված մեկ օճառամանի գինը 40 հազար դրամ է։ Եթե նկատենք, որ մեկ օճառամանը չի լուծի ամբողջ համալիրի օճառամանների հարցը, ապա ստացվում է, որ կառավարությունը մեր հարկատուների գրպանից ապահովում է այդ համալիրի և՛ աշխատողների, և՛ սովորողների շքեղությունը։ Եվ սա այն դեպքում, երբ 2016-ի պետբյուջեի նախագծով ծախսերի ավելացում չի նշմարվում, աշխատավարձերն ու թոշակներն էլ չեն բարձրանալու։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ