«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Համերգ՝ նվիրված Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին

Համերգ՝ նվիրված Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին
01.12.2015 | 11:13

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի» նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին «Արամ խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին:

Համերգին կմասնակցեն Հովհաննես Բադալյանի սաները, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:
Հովհաննես Բադալյանի երգացանկի ամենավառ գործերը՝ «Ես իմ անուշ Հայաստանի», «Ասում են թե», «Հորովել», «Մայրիկիս», «Միայն թե, մայրս չիմանա», «Քամանչա», «Երկու ընկեր», «Մայրական ձեռքեր», «Սարերի հովին մեռնեմ», «Երևանի ջուրը» երգերը համերգի ընթացքում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստներ Համլետ Գևորգյանի, Արսեն Գրիգորյանի (Մրո) և այլոց կատարմամբ:
Երեկոյի ընթացքում կցուցադրվի արվեստագետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ, կհնչեն նաև նրա կատարումներից: Հովհաննես Բադալյանի գործընկերների՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Օֆելյա Համբարձումյանի, Վլադիլեն Բալյանի, Անժելա Աթաբեկյանի և Ռուբեն Մաթևոսյանի խոսքը կներկայացվի տեսանյութերով:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ