Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն

Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն
01.12.2015 | 20:48

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության հրապարակում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ նախ ամբողջացվում են մետաղյա կոնստրուկցիաները, որից հետո դրանց վրա կամրացվեն հանրապետության տարբեր մարզերում սանիտարական էտման արդյունքում հատված եղևնիների ճյուղեր: Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն և կզարդարվի լուսադիոդային լույսերով ու նորաոճ խաղալիքներով:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ