Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հակակոռուպցիոն ծրագրերը քննարկվեցին երիտասարդների հետ

Հակակոռուպցիոն ծրագրերը քննարկվեցին երիտասարդների հետ
07.12.2015 | 16:27

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարական կազմակերպության Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաների և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հանդիպման առանցքում համակարգում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումներն էին:

Երիտասարդ մասնագետները ցանկություն էին հայտնել հանդիպել ՀՀ առողջապահության նախարարին և մանրամասն քննարկել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումները:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ երիտասարդները հակակոռուպցիոն հիմնահարցեր քննարկելու նպատակով հանդիպել են թիրախային ճանաչված ոլորտների ղեկավարների հետ:
Մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ առողջապահության նախարարին, անդրադարձան նախարարության ծրագրերին, կատարված աշխատանքներին, անելիքներին: Մասնավորապես` երիտասարդներին հետաքրքրում էին դեղերի քաղաքականությունը, կադրային հագեցվածությունը, հատկապես մարզային բժշկական հաստատությունները համալրելու առումով, շտապ օգնության ծառայության հասանելիությունը, հիվանդ-բժիշկ փոխարաբերությունները: Արմեն Մուրադյանը հնչած բոլոր հարցերին պատասխանեց, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական դարձնել նման ձևաչափի շփումները:
Հանդիպման ավարտին դպրոցի սաները շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995 թվականին: Կառույցի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ