«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո թուրքական ինքնաթիռները ոչ մի անգամ չեն հատել Սիրիայի օդային սահմանը

Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո թուրքական ինքնաթիռները ոչ մի անգամ չեն հատել Սիրիայի օդային սահմանը
09.12.2015 | 23:04

Hürriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը զինված ուժերին հրահանգել է չօգտագործել Սիրիայի օդային տիրույթը, մինչև չստանան քաղաքական նոր որոշում։ Թերթը պնդում է, որ նոյեմբերի 24-ին ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցումից հետո թուրքական ինքնաթիռները ոչ մի անգամ չեն խախտել սիրիական սահմանները։ Անկարան այդ որոշումն ընդունել է Ռուսաստանի հետ լարվածության նվազեցման և նման դեպքերից խուսափելու համար։ Սիրիայի օդային տիրույթում թուրքական օդուժի հաջորդ գործողությունը կարող է արտոնվել միայն երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից։

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ