ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աշգաբադը գազային շուկայում

Աշգաբադը գազային շուկայում
25.12.2015 | 09:05

Թուրքմենստանն ավարտել է Արևելք-Արևմուտք գազատարի կառուցումը:
Երկրի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամեդովի հավաստմամբ՝ նոր գազատարը եվրոպական գործընկերների հետ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ կստեղծի և կխթանի Տրանսկասպյան գազամուղի կառուցումը: Գազատարի արժեքը 2,5 մլրդ դոլար է, թողունակությունը՝ տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ