Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

2015 թվականին մարզային և համայնքային գրադարանները համալրվել են

2015 թվականին մարզային և համայնքային գրադարանները համալրվել են
27.12.2015 | 12:49

58 838 միավոր գրականությամբ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, նշելով, որ միայն մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում ընթերցողներին տրամադրվել է 3 585 316 գիրք: Վերականգնվել է 45 238 հնատիպ գրքի թերթ: Էլեկտրոնային քարտադարանում ավարտվել է հա­յա­տառ գրականության մուտ­քա­գրումը (http://www.armunicat.am:8991): 2015-ին թվայնացվել է 675 գիրք և 20 քարտեզ: Ընդհանուր առմամբ վերջին 4 տարիներին թվայնացվել է 2 468 գիրք և 87 քարտեզ:

Նշենք նաև, որ այս տարի Գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվել է շուրջ 300 մի­ջոցառում` 100-ից ավելի գրադարանում: Արդյունքում սահմանամերձ համայնքային գրա­դա­րանները համալրվել են ավելի քան 3000 գրքով:

2013-2015 թվականներին հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել 34 համայնքային գրադարան, թարմացվել է վերջինների նյու­թա­տեխ­նի­կա­կան բազան` կահույք, համակարգչային տեխնիկա, ին­տեր­­նետ կապ, գրա­կա­նու­թյուն:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ