ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Զուզուն խոստանում է

Զուզուն խոստանում է
05.01.2016 | 17:10

Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր նշանակումը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: «Արքայական ակումբ»-ում Զիդանը փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին: «Շնորհակալ եմ Պերեսին՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի նշանակման համար: Մեր ակումբն ու երկրպագուները լավագույնն են աշխարհում, և ես պետք է անեմ հնարավորը, որ թիմը նվաճումներ ունենա մրցաշրջանի վերջում: Այժմ ավելի շատ եմ հուզվում, քան այն օրը, երբ պայմանագիր ստորագրեցի որպես «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ: Սիրտս ու հոգիս կներդնեմ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի աշխատանքում: Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի»,- ասել է Զիդանը:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ