«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Փախստականները չպետք է ազատ տեղաշարժվեն Գերմանիայի տարածքով

Փախստականները չպետք է ազատ տեղաշարժվեն Գերմանիայի տարածքով
11.01.2016 | 11:50

Գերմանական Սաար դաշնային երկրամասի ՆԳ նախարար Կլայս Բույոնը կողմ է Գերմանիայի տարածքում փախստականների տեղաշարժը սահմանափակելուն: Նախարարի կարծիքով՝ դա լավ գաղափար է: Դանիայում փախստականները չեն կարող ազատ որոշել իրենց մնալու վայրը: «Դանիացիներն այնպես են անում, որ ներգաղթյալը պետք է երեք տարի մնա այնտեղ, որտեղ գրանցված է, եթե նա չի ապացուցում, որ ունի բնակարան կամ աշխատատեղ»,- նշել է նախարարը: Բույոնը նաև ասել է, որ այժմ անհրաժեշտ է քննարկել այս հարցերը, հակառակ դեպքում իշխանությունները իրավիճակի տերը չեն լինի: «Չէ՞ որ մենք չգիտենք՝ քանի չգրանցված անձ ունենք՝ 200 հազա՞ր, թե՞ 250 հազար, որոնք ճամփորդում են Գերմանիայի տարածքով որպես փախստական զբոսաշրջիկ: Դա խնդիրներ է առաջացնում»,- ասել է Բույոնը:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ