«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սաուդյան Արաբիան ցանկանում է տապալել Իրանի միջուկային համաձայնագիրը

Սաուդյան Արաբիան ցանկանում է տապալել Իրանի միջուկային համաձայնագիրը
11.01.2016 | 15:53

Սաուդյան Արաբիան ջանքեր է ներդնում իրանական միջուկային ծրագրի համաձայնությունը տապալելու և տարածաշրջանում իրավիճակը սրելու համար՝ կարծում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Այսօր Էր Ռիադում կան մարդիկ, որ փորձում են խոչընդոտել իրավիճակի կարգավորումն ու տարածաշրջանը տանում են առճակատման»,- ասված է The New York Times-ին ուղղված նախարարի նամակում: Նա նշել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի տապալման փորձ Սաուդյան Արաբիան ձեռնարկել էր դեռևս 2013-ին:

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ