«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մերկելը հայտարարել է փախստականների հոսքին դիմակայելու Եվրոպայի անկարողության մասին

Մերկելը հայտարարել է փախստականների հոսքին դիմակայելու Եվրոպայի անկարողության մասին
12.01.2016 | 11:54

Եվրոպական պետությունները, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, պատրաստ չեն եղել փախստականների հոսքին, որոնց բախվել են նախորդ տարի, խոստովանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք անսպասելիորեն բախվեցինք խնդիրների փախստականների հոսքի պատճառով և դարձել ենք խոցելի, քանի որ դեռևս կարգուկանոն չի հաստատվել, որը պետք է լիներ»,- ասել է կանցլերը: Նա դեմ է սահմանների փակմանը, ասում են որոշ եվրոպական երկրներ` հայտարարելով, որ տեղաշարժի ազատությունից կախված է եվրագոտու ճակատագիրը: Մերկելի խոսքով` փակ սահմանների դեպքում միասնական եվրոպական շուկան կտուժի: Կանցլերը նշել է, որ շենգենյան գոտու պահպանումն անհրաժեշտ է ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության ապահովման համար։

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ