«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանցիների 25 տոկոսից քիչն է ԼՂ հակամարտությունը արդիական թեմա համարում

Ադրբեջանցիների 25 տոկոսից քիչն է ԼՂ հակամարտությունը արդիական թեմա համարում
16.01.2016 | 11:56

Ադրբեջանական minval.az կայքը ընթերցողներին առաջարկվել է պատասխանել հարցին՝ «Ադրբեջանի մասշտաբներում ո՞ր խնդիրներն եք համարում առավել արդիական»: «Տնտեսություն» պատասխանն ընտրել է հարցվածների 27 տոկոսը (404 մարդ): Ղարաբաղյան հակամարտությունը ամենաարդիական թեման է համարել հարցվածների 23 տոկոսը (359 մարդ): Բարձր գնաճը նշել է 18 տոկոսը (267 մարդ), «գործազրկությունը»՝ 11 տոկոսը (158 մարդ): Մանաթի արժեզրկումը թիվ մեկ խնդիր է համարել 143 մարդ (10 տոկոս): Հանցավորությունը մտահոգել է հարցմանը մասնակցածների 6 տոկոսին (83 մարդ), արտաքին քաղաքականությունը՝ 3 տոկոսին (49 մարդ): Հարցմանը մասնակցել է 1494 մարդ:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ