«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Խմբերգային ստեղծագործությունների hամահայկական մրցույթ

Խմբերգային ստեղծագործությունների hամահայկական մրցույթ
29.01.2016 | 12:55

Մեկնարկում է Երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների hամահայկական մրցույթը, որն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում ներկայացված ստեղծագործությունները կընտրվեն ժյուրիի կողմից ըստ ներկայացված պարտիտուրների:

Եզրափակիչ փուլ անցած ստեղծագործությունները կհնչեն «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սոնա Հովհաննիսյան): Մանրամասներն ու մասնակցության պայմանները` armeniannationalmusic.com կայքում:

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ