Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
02.02.2016 | 11:11

...թե Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» կդառնա այն առանցքը, որով կապահովվի արևմտյան «պասաժը» ապագա խորհրդարանում` իր շուրջը հավաքելով լիբերալ ուղղվածության կուսակցություններին: Եվ այնուհանդերձ, պնդել, որ վանաձորցի Էդմոնի ձեռնարկը լինելու է բացառապես արևմտյան, փոքր-ինչ դժվար է լինելու, որովհետև չար լեզուներն ասում են, որ այդ կուսակցությունը նման «թռիչքի» կարող են տանել լուրջ ֆինանսական ռեսուրսները, որոնք այս պահին բացակայում են վտիտ, կուսակցական «անդամավճարների» հաշվին ստեղծված, օրորոցից դեռ չիջած այդ կուսակցությունում: Սակայն, ըստ նույն «ասողների», այդ կուսակցությանը մատուցվելու է կապույտ եզրաշերտով ափսեն` օրորոցից իջնելու համար. ասում են` «Տաշիր գրուպը» իր լոռեցի հայրենակցին չի թողնելու «որբ ու անչոբան», ձեռք է մեկնելու կամ արդեն մեկնել է:

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ