Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Air Berlin ավիաընկերության օդաչուները հրաժարվել են աշխատավարձի բարձրացումից

Air Berlin ավիաընկերության օդաչուները հրաժարվել են աշխատավարձի բարձրացումից
08.02.2016 | 23:30

Գերմանական Air Berlin ավիաընկերության օդաչուները ոչ միայն հրաժարվել են աշխատավարձի բարձրացումից, այլև համաձայն են, որ իրենց աշխատավարձը կրճատեն: Reuters-ը տեղեկացնում է, որ ավիաընկերությունը ստիպված է նման միջոցների դիմել վերակազմավորման ծրագրով ծախսերը կրճատելու նպատակով: Տարվա ընթացքում Air Berlin-ի թոփ մենեջմենթի 80 ներկայացուցիչ, այդ թվում՝ ընկերության ղեկավար Շտեֆան Պիխլերը, կբախվեն աշխատավարձի 5-10 տոկոսի կրճատման, տեղեկացնում է Informing-ը: 2016-ին մոտավորապես 4 տոկոսով կնվազեցվի ավիաընկերության 1250 օդաչուների աշխատավարձը: Օդաչուները հրաժարվել են եկող տարում աշխատավարձի ավելացումից: Air Berlin-ը մտադիր է վերանայել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկը: Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ ավելի հեշտ է կրճատել ընդհանուր առմամբ լրացուցիչ աշխատաժամերի քանակը և աշխատակիցների աշխատաժամանակը, քան վճարել առանձին սակագներով: Spiegel պորտալը տեղեկացնում է, որ այս տարի, 2013-ի պայմանավորվածության համաձայն, Air Berlin-ի աշխատակիցները պիտի աշխատավարձին 4 տոկոս հավելավճար ստանային: Աշխատավարձի ավելացումից հրաժարման նոր համաձայնագիրը պիտի ստորագրվի աշնանը:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ