«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Անհետացած զինծառայողը հայտնաբերվել է

Անհետացած զինծառայողը հայտնաբերվել է
10.02.2016 | 11:14

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից անհետացած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտնաբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,- ասվում է Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ անհետացած զինծառայողը 19-ամյա Ազիզ Բաքոյանն է:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ