Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Համազգային թատրոնը նոր վեբ-կայք ունի

Համազգային թատրոնը նոր վեբ-կայք ունի
15.02.2016 | 16:58

2016 թվականի սկզբինգործարկվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր վեբ-կայքը՝ www.sostheatre.am։

Կայքում ներկայացված են թատրոնի պատմությունը, ներկայացումները, ստեղծագործական և ադմինիստրատիվ կազմը, խաղացանկը։ Առանձին բաժնով ներկայացված է նաև թատրոնի գործունեության հետ անմիջական առնչություն ունեցող «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքերով. «Մեր թատրոնի նպատակներից մեկն է զարգացնել հայ հասարակության մեջ մշակութային հովանավորության ինստիտուտը, կրթել թատերասեր սերունդ։ Այս տեսակետից մենք բաց ենք համագործակցության ցանկացած առաջարկի համար։ Այսպես, թատրոնին կարելի է համագործակցել թե′ որպես անհատ, թե′ որպես կազմակերպություն՝ դառնալով որևէ ներկայացմանգործընկեր կամ խաղաշրջանի հովանավոր։ Ցանկացողները կարող են ներդրումներն ուղղել թատրոնի տեխնիկականվերազինման համար։ Համազգային թատրոնի մեծ ընտանիքին մաս կազմելու համար առաջարկում ենք համալրել մեր բարեկամների շարքերը»։

Թատրոնի նորաբաց կայքի գլխավոր նորություններից է նաև առցանց տոմսերի գնում կատարելու հնարավորությունը (http://sostheatre.am/affishe?lang=hy)։ Այժմ այցելելով թատրոնի կայք՝ հանդիսատեսը կարող է ոչ միայն ծանոթանալ ներկա խաղացանկին, հետաքրքող ներկայացման բնութագրին, այլ նաև անմիջապես տոմս գնել՝ Master և Visa քարտերի, ինչպես նաև ArCa կամ idram առցանց վճարային համակարգերի օգնությամբ։ «Կարծում ենք՝ տոմսերի առցանց վաճառքը ևս մի քայլ է հանդիսատեսին ավելի մոտ և հասանելի լինելու հարցում», - նշեց Վարդան Մկրտչյանը։

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ