ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հիտցֆելդը համեմատում է

Հիտցֆելդը համեմատում է
23.02.2016 | 10:23

«Բավարիային» բոլոր հնարավոր տիտղոսների հասցրած Օտմար Հիտցֆելդն անդրադարձել է Խոսեպ Գվարդիոլա-Կառլո Անչելոտի համեմատությանը: Ինչպես հայտնի է, վերջինս նոր մրցաշրջանում գալիս է փոխարինելու իսպանացի մասնագետին, ով մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվում է «Մանչեստր Սիթի»: «Հնարավոր է, որ «Բավարիան» սկսի ավելի շատ գործել իր կիսադաշտից ու չի օգտագործի մրցակցի կիսադաշտում այդ աներևակայելի պրեսինգը: Անչելոտին իր թիմին նախապատրաստում է խորքից գործելուն՝ հարձակման արագ անցումով: Կառլոն տարբերվում է Գվարդիոլայից, նա ուրիշ մտածելակերպ ունի: Նա այնքան էլ էմոցիոնալ չէ, ու նրան կարելի է հանգիստ մարզիչ անվանել: Անչելոտին «Բավարիայի» համար կնվաճի անհրաժեշտ տիտղոսներ»,- ասել է մյունխենցիների նախկին մարզիչը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ