Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ո՛չ խոզագրիպ կա, ո՛չ «Զիկա»

Ո՛չ խոզագրիպ  կա, ո՛չ «Զիկա»
26.02.2016 | 00:46

«Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը տարեսկզբին հանրապետությունը «համակած» խոզագրիպի առնչությամբ» հարցին ի պատասխան առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ այս պահին, եղանակի փոփոխմամբ պայմանավորված, հիվանդանոցում է գտնվում սուր շնչառական խնդիրներ ունեցող շուրջ 400 քաղաքացի:
Ինչ վերաբերում է աշխարհի առողջապահական կառույցներին մտահոգող «Զիկա» վիրուսի վտանգին, նախարարը կրկին վստահեցրեց, որ Հայաստանում այդ վիրուսը չկա, քանի որ այն հարուցող մոծակ չկա: «Ընդհանրապես այդ հիվանդությունը կյանքի համար վտանգավոր չէ: Միայն 20 տոկոսն է կլինիկական դրսևորում ունենում` բարձր ջերմություն, հոդացավեր, թուլություն: Այս վիրուսը վտանգավոր է հղի կանանց համար»,- փաստեց Արմեն Մուրադյանը` հորդորելով հղի կանանց ամռանը չգնալ այն երկրներ, որտեղ, ԱՀԿ-ի տվյալներով, ակտիվացումներ կարող են լինել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ