«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էրդողանն ուզում է նոր քաղաք կառուցել

Էրդողանն ուզում է նոր քաղաք կառուցել
06.03.2016 | 13:04

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկել է Սիրիայի հյուսիսում նոր քաղաք կառուցել փախստականներին տեղակայելու համար: «Նոր քաղաքի ենթակառուցվածքները կստեղծի Թուրքիան, իսկ շինարարական աշխատանքները կիրականացվեն միջազգային հանրության աջակցությամբ: Մենք կկարողանանք այնտեղ տեղավորել նրանց, ովքեր ստիպված էին լքել Սիրիան, ներառյալ նաև նրանց, ում ընդունել է Թուրքիան»,- ասել է Էրդողանը: Նոր, 4500 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող քաղաքի ճարտարապետությունը կարող է համապատասխանել տեղի ավանդույթներին: «Ի հակադրություն Արևմտյան երկրների՝ Թուրքիայի դռները նախկինի պես բաց են լինելու փախստականների համար: Սակայն պետք է ավելի գիտակից լինել ու այդ խնդիրը լուծել համախմբվելով»,- ասել է Էրդողանը:
Թուրքիան արդեն 2,7 մլն փախստականներ է ընդունել, իսկ Եվրամիությունը՝ 2 մլն:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ

class="footer-right"> .