Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուսական դատարանը Սավչենկոյին դատապարտեց 22 տարվա ազատազրկման

Ռուսական դատարանը Սավչենկոյին դատապարտեց 22 տարվա ազատազրկման
23.03.2016 | 00:00

Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Դատարանը ուկրաինացի օդաչուին մեղավոր է ճանաչել երկու ռուս լրագրողների սպանության գործով: Մեղադրողը պահանջել էր Նադեժդա Սավչենկոյին դատապարտել 23 տարվա ազատազրկման:

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ