ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը
25.03.2016 | 10:03

Մարտի 24-ին մահացել է Ամստերդամի «Այաքսի», կատալոնական «Բարսելոնի» ու Հոլանդիայի հավաքականի լեգենդար հարձակվող Յոհան Կրուիֆը: «Թռչող հոլանդացին» մահացել է քաղցկեղից Բարսելոնում, 68 տարեկանում։ Կրուիֆը «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1971, 1973, 1974 թվականներին, Հոլանդիայի հավաքականի կազմում մասնակցել է 48 հանդիպման, խփել 33 գնդակ:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ