«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վարչապետ. Շուտով կտեղեկացնենք, թե ԸՕ-ի վերաբերյալ ո՞ր առաջարկներն են ընդունվել

Վարչապետ. Շուտով կտեղեկացնենք, թե ԸՕ-ի վերաբերյալ ո՞ր առաջարկներն են ընդունվել
26.03.2016 | 13:02

Կառավարությունը շուտով կտեղեկացնի, թե նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների որ առաջարկներն են ընդունվել՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք՝ թե կառավարության անդամները, թե ՀՀԿ խմբակցությունը շատ ակտիվ աշխատում ենք ընդդիմության հետ: Բոլոր ողջամիտ առաջարկները կընդունվեն: Ավելին՝ արդեն մի քանի օրից մենք կտեղեկացնենք, թե հատկապես որ առաջարկներն են ընդունվել»,- վստահեցրել է Աբրահամյանը:

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ