Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թուրքիան ԻՊ-ի զինամթերքի հիմնական մատակարարն է

Թուրքիան ԻՊ-ի զինամթերքի հիմնական մատակարարն է
02.04.2016 | 11:07

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Անվտանգության խորհրդին ուղղված նամակում Թուրքիային անվանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար ռազմական տեխնիկայի, զենքի և քիմիկատների հիմնական մատակարար: Չուրկինն ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը տարվում է թուրքական հետախուզության հետ համատեղ, և տվյալներ է ներկայացրել Սիրիայում 2015-ի նոյեմբերից մինչև 2016-ի հունվարը ահաբեկիչներին մատակարարումների մասին: Դիվանագետի տվյալներով` ԻՊ-ն անցած տարի Թուրքիայից 1,9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ պայթուցիկ նյութեր և քիմիկատներ է ստացել:
Չուրկինի խոսքով` Թուրքիան զենքի տեղափոխումն իրականացնում է մեքենաներով, այդ թվում` հումանիտար բեռների կազմում:

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ