Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալկին նշել է հարևան երկրներում սիրիական փախստականների զրկանքները և կոչ է արել վերադառնալ հայրենիք: Հումանիտար առաքելությամբ Սիրիայում գտնվող ռուսական պատվիրակության անդամներին նա ասել է. «Հարևան երկրները՝ Հորդանանը, Թուրքիան և Լիբանանը, խախտելով միջազգային կոնվենցիաները և պայմանավորվածությունները, փախստականներին ենթարկում են ամեն տեսակի հարձակումների», և նշել է, որ «հարևան երկրներում սիրիական փախստականների խնդիրները շատ քաղաքականացված են» և «օգտագործվում են քաղաքական և ֆինանսական շանտաժի նպատակով», և ավելացրել, որ ճգնաժամի սկզբից հաջողվել է իրենց տները վերադարձնել Սիրիայի 1,7 հազար քաղաքացու: Վարչապետը հավատացրել է, որ իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են, որ վերադարձողների համար ապահովեն կյանքի տանելի պայմաններ, այդ թվում` ժամանակավոր տեղավորման կենտրոնների և ենթակառուցվածքների վերականգնման հաշվին: