Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վարչապետը հանձնարարեց զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծել

Վարչապետը հանձնարարեց զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծել
16.04.2016 | 03:19

Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծել։ «Հանձնարարում եմ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը, մարտական գործողությունների հետևանքով զոհերի ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները»՝ ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 2882

Մեկնաբանություններ