Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԵԽԽՎ-ում փախստականների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնությունը անվանել են իրավաբանական քաոս

ԵԽԽՎ-ում փախստականների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնությունը անվանել են իրավաբանական քաոս
21.04.2016 | 13:25

Փախստականների իրավիճակի թեմայով ԵԽԽՎ-ում զեկուցող Թինեկե Սթրիքը քննադատել է միգրանտների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնությունը՝ անվանելով «իրավաբանական քաոս»: Փախստականների հարցով քննարկումների ընթացքում նա նշել է, որ «համաձայնությունը իրավաբանական քաոս է, որը խափանում է համերաշխությունը»: «Կղզիներում փախստականների օջախները դարձել են բանտային ճամբարներ: Բոլոր ժամանողներին պարբերաբար կալանավորում են՝ ներառյալ երեխաներին և երիտասարդներին»,- ասել է նա: Սթրիքը նշել է, որ փախստականներին պահելու պայմանները ողբալի են՝ առանց բժշկական խնամքի, և ավելացրել, որ «փախստականների ստիպողաբար վերադարձը Թուրքիա չի համապատասխանում ոչ ԵՄ-ի, ոչ էլ միջազգային իրավունքին»:

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ